Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Ինչպե՞ս սնվել տոքսիկոզի ժամանակ. morevmankan.am

Ինչպե՞ս սնվել տոքսիկոզի ժամանակ. morevmankan.am

Հղիության տոքսիկոզի ժամանակ կարող են դիտվել թուլություն, գրգռվածություն, քնկոտություն, զզվանք որոշ մթերքների, հոտերի նկատմամբ, առավոտյան` սրտխառնոց: Դա խոսում է հղիության առաջին կեսի տոքսիկոզի մասին:

Տոքսիկոզի պատճառով հղին կամ շատ քիչ է ուտում, կամ` հաճախ հրաժարվում է ուտելուց, կամ էլ` ուտում է միայն այն, ինչից վատ չի զգում:


Տոքսիկոզի թեթև ձևերի ժամանակ հղին կարող է ինքնուրույն կարգավորել իր վիճակը: Ցավոք, վերացնել տեքսիկոզի բոլոր նշանները հնարավոր չէ, սակայն, որոշ կանոններ պահպանելով, կարելի է այս շրջանը թեթևացնել: Եթե սրտխառնոցը սկսվում է առավոտյան, պետք է նախապես մահճակալի մոտ միշտ ունենալ թեթև սնունդ (չամիչ, հացի չորուկներ` սուխարի, պանիր, չիր, ընկույզ) և արթնանալուց հետո անմիջապես ուտել:  Դրանից հետո որոշ ժամանակ մնալ անկողնում, իսկ օրվա ընթացքում ուտել հաճախ և քիչ քանակներով: Միշտ ձեռքի տակ ունենալ թթվահամ խնձոր, լիմոնի շերտեր, հաղարջ, որոնք կանցկացնեն սրտխառնոցը:

Եթե դրսում եք, կարող եք օգտագործել անանուխային հաբեր և սառցաշաքար:

Պետք է ավելի հաճախ լինել մաքուր օդում, ճիշտ սնվել (սնունդը պետք է լինի էկոլոգիապես մաքուր, ցանկալի է շոգեխաշած):  Փսխումների դեպքում օգնում է թթու դրած կաղամբը:

Հարկ է խմել դարձյալ քիչ քանակներով` սնվելու արանքներում և առանց սահմանափակման (ոչ թունդ կանաչ թեյ, մրգային և բանջարեղենային հյութեր, կոմպոտներ): Գազավորված ըմպելիքներն անհրաժեշտ է բացառել: 

Պետք չէ ուտել ստիպված` հանուն երեխայի: Ավելի ճիշտ է հաշվի առնել սեփական ցանկությունը, իսկ երեխան կվերցնի իրեն անհրաժեշտը:

Երբեմն հղիների մոտ սննդի արտառոց ցանկություններ են լինում, դրանք անպայման պետք է բավարարել, որովհետև, փորձը ցույց է տալիս, որ դա նվազեցնում է տեքսիկոզի արտահայտությունները:

Տոքսիկոզի ժամանակ օգնում են նաև դեղաբույսերը` անանուխը, առյուծագին: Այս բույսերը ո՛չ միայն հանգստացնում են, այլև հանում են ստամոքսի սպազմը:

 

Ուժեղացած թքարտադրության դեպքում օգնում են բերանի ողողումները` եղսպակով (շալֆեյ), երիցուկով, կաղնու կեղևով:

Պետք չէ սևեռվել տոսքիկոզի վրա:  Որքան շատ այդ մասին մտածեք, այնքան այն ավելի կարտահայտվի: Եթե ոչինչ չի թեթևացնում տոքսիկոզը, բայց նաև դեղորայքային բուժում չի պահանջվում, պետք է դիմանալ և սպասել: Տոքսիկոզն անցնում է 12-16 շաբաթական հղիության ժամկետում, և արդեն կարող եք վայելել այն ամենը, ինչի մասին  մինչ այդ  մտածել անգամ չէիք կարող:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ